Աբու Սաիդ Բահատուր խան (ծն. ու մահացած թվ. անհայտ , հուլավյան մոնղոլական պետության իշխան (1316-35): Հարկերի վերաբերյալ նրա մի հրովարտակից, որը փորագրված է Անի քաղաքի մզկիթի վրա, պարզվում է, որ այդ շրջանում բնակչությունը տնտեսապես քայքայված էր տուրքերի, հարկերի ծանրության ու կառավարիչների, ավագների բռնությունների պատճառով:
Հրովարտակով կարգադրվում է բացի տամղայից (առևտրի ու արդյունագործական տուրք և արդարացի հարկերից, ոչինչ չվերցնել բնակչությունից, որի նպատակն էր կանխել կառավարիչների ու ավագների կամայականությունները, երկիրն ամայացնող արտագաղթը: |